Սթարմերը Պուտին-Թրամփ զրույցից առաջ Ուկրաինայի հարցը քննարկել է արևմտյան առաջնորդների հետ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով Սթարմերի գրասենյակի ներկայացուցչին։
Նշվում է, որ մայիսի 19-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Թրամփի հեռախոսազրույցից առաջ արևմտյան առաջնորդները «քննարկել են անվերապահ հրադադարի անհրաժեշտությունը» և Մոսկվային կոչ արել «լուրջ վերաբերվել խաղաղության բանակցություններին»։ Բացի այդ, նրանք հայտարարել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու իրենց պատրաստակամության մասին, եթե Ռուսաստանի ղեկավարությունը «հրաժարվի լուրջ բանակցություններ վարել հրադադարի և խաղաղության շուրջ»։
Ավելի վաղ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ մայիսի 19-ին, ժամը 10:00-ին (Երևանի ժամանակով՝ 18:00-ին), զրույց կունենա Պուտինի հետ։ Թեմաների շարքում ԱՄՆ նախագահը նշել է ուկրաինական կարգավորման և առևտրի հետ կապված հարցերը։

«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
4318:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
9518:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
4817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
5717:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
7517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
6516:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
7016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6816:24