«Ուկրաինան գոհ չէ Ստամբուլի բանակցություններից»․ Պոդոլյակ

Ուկրաինան գոհ չէ Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև կայացած բանակցություններից։ Այս մասին Rzeczpospolita-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
«Մենք գոհ չենք Ստամբուլում կայացած բանակցություններից»,- ընդգծել է նա։
Պոդոլյակի խոսքով՝ Ուկրաինայում իրական խաղաղության բանակցությունները հնարավոր են միայն հրադադարից հետո։
Հիշեցնենք՝ մայիսի 16-ին Ստամբուլում տեղի են ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև 2022 թվականից ի վեր առաջին ուղիղ բանակցությունները։ Ռուսական պատվիրակության ղեկավար, Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին ասել էր, որ Մոսկվան «բավարարված է» բանակցություններից։ Կողմերը համաձայնության են եկել ներկայացնել հակամարտության կարգավորման իրենց տեսլականը, ինչպես նաև գերիների փոխանակում իրականացնել՝ «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով։

«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
4318:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
9518:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
4817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
5717:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
7517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
6516:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
7016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6816:24