«Ստատուս քվոն չի փոխվել». Ուկրաինան արձագանքել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցին

Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույցից հետո ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղության ջանքերում ստատուս քվոն չի փոխվել։
Պոդոլյակի խոսքով՝ մայիսի 19-ին Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահը հրաժարվել է համաձայնել հրադադարին և փոխարենը հայտարարել «հուշագրի» շուրջ բանակցելու պատրաստակամության մասին՝ կապված «հնարավոր խաղաղության ապագա պայմանագրի հետ»։
«Ցավոք, Թրամփ-Պուտին հեռախոսազրույցից հետո ստատուս քվոն չի փոխվել»,- X-ում գրել է Պոդոլյակը՝ հավելելով, որ Ուկրաինան շարունակում է առաջարկել անհապաղ և անվերապահ հրադադար, և Եվրոպան լիովին աջակցում է այս քայլին։
Պոդոլյակը նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ գլոբալ միջնորդ՝ հավատալով, որ Ռուսաստանը կբանակցի հանուն բիզնեսի և ռազմավարական շահերի։ Միևնույն ժամանակ, պատերազմը շարունակելու իր պատրաստակամության հարցում Ռուսաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ։

«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
4318:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
9518:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
4817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
5717:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
7517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
6516:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
7016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6816:24