Պակիստանը և Հնդկաստանը համաձայնել են զորքերը հետ քաշել

1042
Երեքշաբթի, 20 մայիսի, 2025 թ., 15:58
Պակիստանը և Հնդկաստանը համաձայնել են մինչև մայիսի վերջ զորքերը վերադարձնել վերջին հակամարտությունից առաջ եղած դիրքեր, FP-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Պակիստանի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան։
Հիշեցնենք՝ չորսօրյա հակամարտության ընթացքում, որի պատճառն անցյալ ամիս Հնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիրում զբոսաշրջիկների վրա զինված հարձակումն էր, զոհվել էր ավելի քան 70 մարդ։
Ռազմական գործողությունների մեկնարկից չորս օր անց Հնդկաստանը և Պակիստանը համաձայնել են մայիսի 10-ից դադարեցնել ռազմական գործողությունները:
«Զորքերը մայիսի վերջին կվերադառնան հակամարտությունից առաջ եղած դիրքեր»,- ասել է պակիստանցի բարձրաստիճան պաշտոնյան։

«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
4318:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
9518:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
4817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
5717:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
7517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
6516:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
7016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6816:24