Վաշինգթոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից է սպանվել

Վաշինգթոնում Հրեական թանգարանի մոտ սպանվել են Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցներ՝ նախնական տվյալներով, երիտասարդ զույգ, սոցիալական ցանցերում հայտնել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։
«Այսօր երեկոյան Վաշինգթոնում Հրեական թանգարանի մոտ սպանվել են Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցներ։ Մենք ակտիվորեն հետաքննում ենք դեպքը և աշխատում ենք լրացուցիչ տեղեկություններ ստանալու ուղղությամբ», - գրել է նա։
NBC-ի տվյալներով՝ կասկածյալը՝ 30-ամյա Էլիաս Ռոդրիգեզը ձերբակալվել է։ Ոստիկանությանը հանձնվելիս նա գոռացել է «Ազատությո՛ւն Պաղեստինին»։
ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դենի Դանոնը X սոցիալական ցանցի իր էջում հարձակումն անվանել է հակասեմական ահաբեկչության նողկալի ակտ։
Նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է միջադեպը։ «Վաշինգթոնում այս սարսափելի սպանությունները, որոնք ակնհայտորեն հիմնված են հակահրեականության վրա, պետք է դադարեցվեն ՀԻՄԱ՛», - գրել է նա Truth Social-ում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Ատելությունն ու ռադիկալիզմը տեղ չունեն ԱՄՆ-ում», հավելել է ԱՄՆ նախագահը։

Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
6015:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
4815:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
7214:54
ԱՄՆ-ում փրկել են 11 ամսական երեխային, որին հայրը ողջ-ողջ թաղել էր (տեսանյութ)
21312:36
Հարավային Կորեայում ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի․ տուժել է 57 մարդ (տեսանյութ)
22709:49
Բուլղարիայում նոյեմբերի 11-ը հայտարարվել է սգո օր
345Երեկ, 18:55
«Պարզվել է վնասվածքը պատճառած աղջկա ինքնությունը․ նա հայտնաբերվել է»․ ՆԳՆ
210Երեկ, 18:48
Էջմիածնում դպրոցական աղջիկների վեճն ավարտվել է դանակահարությամբ
197Երեկ, 18:36