«Իրանի հետ բանակցություններում առաջընթաց է գրանցվել»․ Թրամփ

Իրանի հետ արագ զարգացող միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում առաջընթաց է գրանցվել։ Այս մասին, CNN-ի փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Երեկ և այսօր շատ լավ բանակցություններ ենք ունեցել Իրանի հետ, տեսնենք, թե ինչ կստացվի։ Բայց կարծում եմ, Իրանի ճակատում լավ լուրեր կունենանք»,- հայտնել է նա։
Ավելի ուշ Թրամփը հայտնել էր, որ Իրանի հետ համաձայնագրի կնքմամբ կցանկանար կանխել Իրանի դեմ ռազմական հարվածը։
«Կարող եմ ասել, որ Իրանի հետ բանակցությունները շատ լավ են ընթանում։ Կցանկանայի տեսնել, որ ռումբեր չեն ընկնում, և շատ մարդիկ չեն զոհվում»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ «կա մեծ հավանականություն», որ կողմերը համաձայնության կհասնեն։
Իր հերթին Օմանի ներկայացուցիչը հայտարարել է, որ «որոշակի, բայց ոչ վերջնական առաջընթաց» է գրանցվել բանակցություններում։
Հիշեցնենք՝ մայիսի 23-ին ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները հանդիպել են Հռոմում։

«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
4318:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
9518:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
4817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
5717:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
7517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
6516:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
7016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6816:24