Մոսկվայից հետո Ֆիդանը կմեկնի Կիև

Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը շաբաթվա վերջին կմեկնի Կիև։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ Ֆիդանը, ինչպես սպասվում է, շաբաթվա վերջում կայցելի Կիև՝ հանդիպելու ուկրաինացի պաշտոնյաների հետ և քննարկելու մայիսի 16-ին Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքները։
Ֆիդանը երկօրյա այցով գտնվում է Մոսկվայում, որտեղ երկուշաբթի հանդիպել էր Վլադիմիր Պուտինի և Ստամբուլում Ռուսաստանը ներկայացնող Վլադիմիր Մեդինսկու հետ։ Երեքշաբթի Ֆիդանը կհանդիպի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։
Հանդիպման ընթացքում Պուտինը և Ֆիդանը քննարկել են «Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը դադարեցնելու համար վերջերս իրականացված նախաձեռնությունները, Ստամբուլում կայացած բանակցություններից հետո զարգացումները»,- հայտնել է թուրքական աղբյուրը։
Կրեմլը երկուշաբթի հայտարարել էր, որ Ֆիդանի հետ բանակցությունների հիմնական թեման կլինեն երկկողմ հարաբերությունները, սակայն կքննարկվի նաև Ուկրաինայի հարցը։
Հանդիպման նախօրեին թուրքական աղբյուրը հայտնել էր, որ Ֆիդանը կկրկնի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում «միջնորդի» դեր խաղալու Անկարայի առաջարկը։

«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
4318:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
9518:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
4817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
5717:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
7517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
6516:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
7016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6816:24