Ռուբիոն և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մոսկվային կոչ է արել շարունակել երկխոսությունը Կիևի հետ։ Այս մասին նա հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ, ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ։
«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն զրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Պետքարտուղարը ողջունել է անցյալ շաբաթ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «1000-ը՝ 1000-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակումը։ Նա նաև վերահաստատել է Ուկրաինայի հետ կառուցողական և բարեխիղճ երկխոսության վերաբերյալ նախագահ Թրամփի կոչերը՝ որպես հակամարտությունը վերջ տալու միակ միջոց», - ասվում է հայտարարության մեջ։
Միաժամանակ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Լավրովը Ռուբիոյին տեղեկացրել է, որ Մոսկվան պատրաստում է կոնկրետ առաջարկներ Կիևի հետ Ստամբուլում կայանալիք ուղիղ բանակցությունների հաջորդ փուլի համար։
Գերատեսչության փոխանցմամբ՝ Ռուբիոն ընդգծել է Դոնալդ Թրամփի՝ հակամարտության շուտափույթ կարգավորման ցանկությունը և հայտնել Վաշինգթոնի պատրաստակամությունը՝ նպաստելու կողմերի դիրքորոշումների մերձեցմանը։

«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
4318:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
9518:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
4817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
5717:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
7517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
6516:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
7016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6816:24