«Իմ լիազորությունների ժամկետն ավարտվում է»․ Մասկ

ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմում իր լիազորությունների ժամկետն ավարտվում է։
«Քանի որ իմ՝ որպես կառավարության հատուկ աշխատակցի ժամկետը մոտենում է ավարտին, կցանկանայի շնորհակալություն հայտնել նախագահ Դոնալդ Թրամփին, ով ինձ հնարավորություն տվեց աշխատել անարդյունավետ ծախսերը կրճատելու ուղղությամբ», - գրել է նա իր X սոցիալական ցանցում։
«Կառավարության արդյունավետության դեպարտամենտի գործառույթը ժամանակի ընթացքում միայն կամրապնդվի, քանի որ այն կդառնա կենսակերպ կառավարության բոլոր ճյուղերում», - հավելել է Մասկը։
Նախօրեին Մասկը CBS-ին հայտնել էր, որ հիասթափված է հարկերի և բյուջեի մասին Թրամփի «մեծ ու գեղեցիկ» օրենքից։ Նրա կարծիքով, օրենքը խաթարում է ծախսերը կրճատելու ջանքերը և կհանգեցնի բյուջեի դեֆիցիտի աճի։
Մասկը նշանակվել էր «կառավարության հատուկ աշխատակից»՝ 130 օր ժամկետով։ Եթե հաշվենք Թրամփի՝ հունվարի 20-ի երդմնակալությունից, ապա այս ժամկետը լրանում է մայիսի վերջին։

«Զինվորների շրջանում ինչքան մեծանա վակուումը, այնքան ավելի վատ հետևանքներ են առաջանալու». Արա Պողոսյան
2814:18
«Զինվորի մահը հերթական ցավակցական հայտարարությամբ չի կարելի փակված համարել». Լիլիթ Գալստյան
4213:44
«Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է». Նաիրի Հոխիկյան
5313:24
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը
7313:12
27 տարի առաջ Հայոց Եկեղեցու Հայրապետության առաքելական Սբ Աթոռին բազմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը
6413:00
Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ
11112:55
«Անկախ զրպարտություններից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է». Արշակ Սրբազան (տեսանյութ)
6812:36
«Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, 10 զեկույց գրեն, դրանք առ ոչինչ են Վեհափառի օծման դեմ». Նիկողայոս Հովհաննիսյան (տեսանյութ)
7012:18