Ցուցարարները ներխուժել են Նեթանյահուի գրասենյակ

Իսրայելում ցուցարարները մայիսի 28-ի երեկոյան հավաքվել էին Թել Ավիվի կենտրոնում՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցության տեղական գրասենյակի մոտ։ Ակցիան համընկել է Գազայում պատերազմի 600-րդ օրվա հետ, որը սկսվել էր 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից Իսրայելի վրա հարձակումից հետո։
Նեթանյահուի հակառակորդները, որոնք դեմ են պատանդների ազատ արձակման վերաբերյալ բանակցությունների հարցում նրա վերաբերմունքին, պահանջում են բոլոր պատանդների անհապաղ ազատ արձակում, հաղորդում է The Times of Israel-ը։
Ցուցարարները փակել են «Լիկուդ» շենքին հարակից փողոցների երթևեկությունը, փորձել են կրակ վառել և բախվել ոստիկանության հետ։ Ցուցարարների մի խումբ կարողացել է մտնել շենք և փորձել է այնտեղ բարիկադավորվել։ Ոստիկանությունն անօրինական է հայտարարել անկարգության վերածված գործողությունը և բռնի ուժով ցրել բոլոր ցուցարարներին։ Ձերբակալվել է 62 մարդ։
Ըստ ոստիկանության մամուլի ծառայության՝ ամբոխը ցրելու ժամանակ վիրավորվել է երկու ոստիկան։

«Զինվորների շրջանում ինչքան մեծանա վակուումը, այնքան ավելի վատ հետևանքներ են առաջանալու». Արա Պողոսյան
2814:18
«Զինվորի մահը հերթական ցավակցական հայտարարությամբ չի կարելի փակված համարել». Լիլիթ Գալստյան
4213:44
«Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է». Նաիրի Հոխիկյան
5313:24
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը
7313:12
27 տարի առաջ Հայոց Եկեղեցու Հայրապետության առաքելական Սբ Աթոռին բազմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը
6413:00
Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ
11112:55
«Անկախ զրպարտություններից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է». Արշակ Սրբազան (տեսանյութ)
6812:36
«Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, 10 զեկույց գրեն, դրանք առ ոչինչ են Վեհափառի օծման դեմ». Նիկողայոս Հովհաննիսյան (տեսանյութ)
7012:18