«Թուրքիան ակնկալում է, որ Իրանը կաջակցի Զանգեզուրի միջանցքի հետ կապված քայլերին»․ Էրդողան

Թուրքիան ցանկանում է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը հնարավորինս շուտ ավարտվի։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք գոհունակությամբ ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռնարկված քայլերը։ Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնությունը համարում ենք կայունության ճանապարհին նշանակալի առաջընթաց։ Ցանկանում ենք, որ այս գործընթացն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,- ասել է Թուրքիայի նախագահը։
«Մենք անցնում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման աստիճանական գործընթացով։ Մենք կտեսնենք, որ մեր երկրները կշահեն դրանից», ասել է Թուրքիայի նախագահը՝ հույս է հայտնելով, որ Իրանը նույնպես կօգնի այդ հարցում։
«Թուրքիան ակնկալում է, որ Իրանը կաջակցի Զանգեզուրի միջանցքի հետ կապված այն քայլերին, որոնք կնպաստեն տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը»,- ասել է Էրդողանը։

«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
4318:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
9518:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
4817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
5717:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
7517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
6516:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
7016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6816:24