«ՌԴ-ից անհապաղ հուշագիր պահանջելը ոչ կառուցողական մոտեցում է»․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ոչ կառուցողական է անվանել Ուկրաինայի պահանջը՝ անհապաղ փոխանցել հակամարտության կարգավորման վերաբերյալ ռուսական հուշագրի նախագիծը։
«Հենց Ռուսաստանն է առաջարկել երկուշաբթի հանդիպել Ստամբուլում և սկսել քննարկել այդ նախագծերը։ Հետևաբար, անհապաղ կամ հապաղելով դա պահանջելը ոչ կառուցողական է», - ասել է Կրեմլի խոսնակը։
Նրա խոսքով՝ Մոսկվան դեռևս չի ստացել հունիսի 2-ին Ստամբուլում հանդիպում անցկացնելու առաջարկի վերաբերյալ Կիևի պատասխանը։
«Այստեղ մենք պետք է կամ հաստատենք բանակցությունները շարունակելու մեր պատրաստակամությունը, կամ անենք հակառակը», - հավելել է Պեսկովը։
Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ումներովը հայտնել էր, որ Կիևը ռուսական կողմին փոխանցել է հրադադարի պայմաններ պարունակող իր հուշագիրը և ակնկալում է, որ Մոսկվան նույնը անի՝ առնվազն 4 օրվա ընթացքում։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ երկուշաբթի Ստամբուլում կկայանա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլ, որտեղ Մոսկվան կներկայացնի ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագիրը։

«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
4318:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
9518:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
4817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
5717:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
7517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
6516:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
7016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6816:24