«Դեպի Երկիր է շարժվում տարվա` արեգակնային նյութի ամենամեծ ամպը». Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի» կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արեգակնային ժայթքման հետևանքով դեպի Երկիր է շարժվում տարվա արեգակնային նյութի ամենամեծ ամպը
Այսօր առավոտյան Արեգակի վրա գրանցվել է M8.2 մակարդակի հզոր արեգակնային բռնկում, որը տեղի է ունեցել Երևանի ժամանակով ժամը 04:05-ին, թիվ 4100 ակտիվ շրջանում՝ Արեգակի տեսանելի սկավառակի գրեթե կենտրոնում։
Այս իրադարձությունն ուղիղ համընկնում է Արեգակ–Երկիր գծի հետ, ինչն ապահովում է, որ ժայթքված նյութը կհասնի մեր մոլորակին՝ շրջանցելու հնարավորությունն ամբողջությամբ բացառելով։
Նախնական գնահատականներով՝ այս ժայթքումը կարող է առաջացնել մինչև G4 մակարդակի մագնիսական փոթորիկներ։
G5 փոթորկի հավանականությունը գնահատվում է մոտ 2%։
Մոդելային տվյալները վկայում են, որ արեգակնային պլազման կհասնի Երկիր արդեն վաղը՝ հունիսի 1-ին, ուշ երեկոյան։
Առողջապահական զգուշացում
Բժիշկները զգուշացնում են, որ մագնիսական փոթորիկների ժամանակ կարող են սրվել եղանակի նկատմամբ զգայուն անձանց խնդիրները։
Ռիսկի խմբում են՝
*50 տարեկանից բարձր անձինք
*Սրտային հիվանդություններ ունեցողները
*Բարձր արյան ճնշում կամ շաքարախտ ունեցողները
*Խորհուրդ է տրվում՝
*Խմել շատ ջուր
*Խուսափել սթրեսից և քնի պակասից
*Սահմանափակել աղի և ալկոհոլի օգտագործումը
*Հնարավորության դեպքում՝ նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը»:

ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
302Երեկ, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
323Երեկ, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
46006.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
150302.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
155101.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
126721.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
500620.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
317220.10.2026, 19:54