Ռուբիոն և Լավրովը քննարկել են ռուս-ուկրաինական կարգավորումը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այսօր Ստամբուլում սպասվող բանակցությունները: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը իր Telegram ալիքում:
«Ս.Վ. Լավրովը և Մ. Ռուբիոն նաև մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման շուրջ տարբեր նախաձեռնությունների, այդ թվում՝ հունիսի 2-ին Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ:
Գերատեսչությունը նրանց զրույցից այլ մանրամասներ չի հայտնել:
Ռուսական պատվիրակությունն արդեն ժամանել է Ստամբուլ, հայտնել են ռուսաստանյան լրատվամիջոցները:
Պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին: Ուկրաինական պատվիրակությունը կգլխավորի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը:
Թուրքական TRT հեռուստաալիքը, հղում անելով երկրի ԱԳՆ աղբյուրներին, հայտնել է, որ հանդիպումը կսկսվի ժամը 13:00-ին՝ Չիրագանի պալատում: Բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն հրադադարի վերաբերյալ իրենց հուշագրերի նախագծերը:

«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
4318:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
9518:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
4817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
5717:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
7517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
6516:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
7016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6816:24