Լեհաստանի նախագահական ընտրություններում հաղթել է ՌԴ-ի կողմից հետախուզվող թեկնածուն

Լեհաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընդդիմադիր «Իրավունք և արդարադատություն» կուսակցության թեկնածու Կարոլ Նավրոցկին հաղթել է ձայների 50,89%-ով: Իշխող «Քաղաքացիական կոալիցիայի» թեկնածու և Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տրզասկովսկին ստացել է ձայների 49.11%-ը: Այս մասին հաղորդել է տեղի ընտրական հանձնաժողովը: 2024 թվականի փետրվարին ՌԴ-ն Նավրոցկուն ներառել էր հետախուզվողների ցուցակում՝ Լեհաստանում Կարմիր բանակի հուշարձանների քանդմանը մասնակից լինելու համար: «Կոմերսանտի» տվյալներով՝ Նավրոցկին նաև Լեհաստանի գլխավոր հակաուկրաինական գործիչն է: Ըստ թերթի՝ նա ասել էր, որ մտադիր չէ լեհական զորքեր ուղարկել Ուկրաինա, անգամ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրի դա անել:
Հիշեցնենք, որ Լեհաստանի նախագահական ընտրությունների առաջին փուլի քվեարկությունը տեղի էր ունեցել մայիսի 18-ին:

«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
4318:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
9518:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
4817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
5717:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
7517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
6516:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
7016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6816:24