«Մեծ Բրիտանիան անցնում է պատերազմական պատրաստվածության ռեժիմի»․ Սթարմեր

Մեծ Բրիտանիան չի կարող անտեսել Ռուսաստանի կողմից բխող սպառնալիքը։ Երկիրը կավելացնի պաշտպանության ոլորտում ներդրումները՝ զինված ուժերի մարտական պատրաստվածությունն ապահովելու համար։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է վարչապետ Քիր Սթարմերը Գլազգոյում կայացած մամուլի ասուլիսում՝ ընդգծելով, որ բրիտանական բանակի գլխավոր նպատակը այժմ կլինի մշտական մարտական պատրաստվածության անցնելը։
«Մենք չենք կարող անտեսել Ռուսաստանից բխող սպառնալիքը։ Մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում ընդամենը երեք տարի առաջ։
Մեծ Բրիտանիան անցնում է «պատերազմական պատրաստվածության» ռեժիմի՝ որպես իր նոր պաշտպանական ռազմավարության մաս»,- ասել է Սթարմերը։
Ըստ աղբյուրի՝ Մեծ Բրիտանիան նախատեսում է կառուցել մինչև 12 նոր միջուկային սուզանավ՝ աճող գլոբալ սպառնալիքներին հակազդելու համար, իսկ Պաշտպանության նախարարությունը 15 միլիարդ ֆունտ ստեռլինգ կներդնի նոր մարտագլխիկներով միջուկային զինանոցի համար։
130 էջանոց փաստաթուղթը, որը Սթարմերն անվանել է «արմատական ծրագիր», ներկայացնում է 62 առաջարկություն՝ պատերազմական ավելի բարձր պատրաստվածության անցնելու համար։ Հիմնական առաջարկները ներառում են զինամթերքի մինչև վեց նոր գործարանների կառուցում, 7000 հեռահար հրթիռների կուտակում և նոր կիբերհրամանատարություն։
Պաշտպանության նախարար Ջոն Հիլին զգուշացրել է, որ նախարարները պետք է գործեն «վճռականորեն՝ ռուսական ագրեսիային հակազդելու համար» և ապահովեն, որ Մեծ Բրիտանիան «անվտանգ լինի տանը և ուժեղ՝ դրսում»։

«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
4318:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
9518:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
4817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
5717:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
7517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
6516:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
7016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6816:24