Ղրղզստանի նախկին նախագահին դատապարտել են 11,5 տարվա ազատազրկման

Ղրղզստանի Պերվոմայսկի շրջանային դատարանը նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին հեռակա դատապարտել է 11,5 տարվա ազատազրկման։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Աթամբաևի ունեցվածքը նույնպես բռնագրավվել է, նա զրկվել է բոլոր պետական պարգևներից։ Նա մեղավոր է ճանաչվել Կոյ-Տաշ գյուղում հողերի ապօրինի ձեռքբերման, գյուղում անկարգություններ կազմակերպելու և Բիշքեկի ջերմաէլեկտրակայանի արդիականացման ընթացքում կոռուպցիայի մեջ։
Ապրիլի 17-ին Պերվոմայսկի շրջանային դատարանը Աթամբաևին հեռակա կարգով մեղավոր էր ճանաչել քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին բանտից անօրինական ազատ արձակման վերաբերյալ քրեական գործով, սակայն դատավճիռ չի սահմանել՝ գործի վաղեմության ժամկետի պատճառով։
2020 թվականի հոկտեմբերին Աթամբաևը ցուցարարների խնդրանքով ազատ էր արձակվել Պետական անվտանգության կոմիտեի նախնական կալանքից։ Մի քանի օր անց նա կրկին կալանավորվել և մեղադրվել էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։ Նույն ամսին Բիշքեկի Պերվոմայսկի շրջանային դատարանը նախկին պետության ղեկավարի խափանման միջոցը փոխել էր տնային կալանքի։ 2020 թվականի նոյեմբերին Ղրղզստանի Գերագույն դատարանը չեղյալ էր հայտարարել Աթամբաևի դատավճիռը։ 2023 թվականի փետրվարի 14-ին՝ 3,5 տարի բանտում անցկացնելուց հետո, Աթամբաևն ազատ էր արձակվել և լքել Ղրղզստանը։ Նա հայտարարել էր, որ պատրաստվում է հետազոտություն անցնել և բուժվել Իսպանիայում։
Աթամբաևը ամենամեծ խորհրդարանական կուսակցության՝ Ղրղզստանի սոցիալ-դեմոկրատների առաջնորդն էր։ Նա երկիրը կառավարել է 2011- 2017 թվականներին։

«Զինվորի մահը հերթական ցավակցական հայտարարությամբ չի կարելի փակված համարել». Լիլիթ Գալստյան
2213:44
«Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է». Նաիրի Հոխիկյան
4713:24
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը
6613:12
27 տարի առաջ Հայոց Եկեղեցու Հայրապետության առաքելական Սբ Աթոռին բազմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը
6213:00
Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ
10612:55
«Անկախ զրպարտություններից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է». Արշակ Սրբազան (տեսանյութ)
6712:36
«Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, 10 զեկույց գրեն, դրանք առ ոչինչ են Վեհափառի օծման դեմ». Նիկողայոս Հովհաննիսյան (տեսանյութ)
6812:18
«Սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը». Արմեն Հովասափյան
7711:18