«Պուտինն առաջարկել է օգնել Իրանի հարցում»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախօրեին Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննակվել է նաև Իրանի թեման։
«Մենք քննարկեցինք նաև Իրանի հարցը և այն փաստը, որ միջուկային զենքի վերաբերյալ որոշում կայացնելու համար Իրանի ժամանակը սպառվում է, որոշումը պետք է կայացվի հնարավորինս շուտ։ Ես նախագահ Պուտինին ասացի, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, և այդ հարցում, կարծում եմ, մենք միակարծիք էինք։
Նախագահ Պուտինն առաջարկել է բանակցություններ սկսել Իրանի հետ և, հնարավոր է, օգնել այս հարցի շուտափույթ լուծմանը։ Կարծում եմ, որ Իրանը ձգձգում է այս շատ կարևոր հարցը, իսկ մեզ անհրաժեշտ է հնարավորինս շուտ վերջնական պատասխան ստանալ», - գրել է Թրամփը Truth Social-ում։
Հիշեցնենք նախօրեին ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահի հետ, որի ժամանակ քննարկվել էր ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Թրամփը հայտնել էր, որ տեղեկացված չի եղել ուկրաինական հարձակումների մասին։

«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
4318:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
9518:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
4817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
5717:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
7517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
6516:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
7016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6816:24