«Պատժամիջոցների թեման Պուտինը և Թրամփը չեն քննարկել»․ Պեսկով

Պուտինը և Թրամփը նախօրեին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթցքում պատժամիջոցների թեման չեն քննարկել։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ զրույցի ընթացքում «կարևոր շատ բաներ են քննարկվել»։
«Զրույցը կառուցողական էր, և բառացիորեն իմաստ չունի կենտրոնանալ տևողության վրա. երբեմն շատ կարևոր բաներ կարելի է ասել ավելի կարճ ժամանակում, ինչն էլ տեղի ունեցավ երեկ», - ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
Պեսկովի խոսքով՝ Պուտինը ԱՄՆ նախագահին հետ զրույցում իրոք ասել է, որ Մոսկվան կարձագանքի Կիևի կողմից ռուսական օդանավակայանների վրա հարձակմանը, ինչի մասին ավելի վաղ նշել էր Թրամփը։
Հիշեցնենք՝ երկու երկրների նախագահները 1 ժամ 10 րոպե տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել։ Պուտինի և Թրամփի միջև նախորդ զրույցը, որը տեղի էր ունեցել մայիսի 19-ին, տևել է 2 ժամ 5 րոպե։

«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
4318:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
9518:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
4817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
5717:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
7517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
6516:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
7016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6816:24