«ՌԴ-ն հաշվի կառնի, որ Կիևի ռեժիմը ահաբեկչական է դառնում»․ Պեսկով

Մոսկվան բանակցություններում հաշվի կառնի այն փաստը, որ Կիևի ռեժիմը դառնում է ահաբեկչական։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նոր ահաբեկչական հարձակումների դեպքում Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավոր դադարեցման մասին հարցին ի պատասխան՝ Պեսկովը նշել է՝ այն փսաստը, որ Կիևի ռեժիմը ձեռք է բերել ահաբեկչականի բոլոր հատկանիշները, իհարկե, չի կարող անտեսվել ապագայում և հաշվի կառնվի։
«Կիևի ռեժիմի հարձակումները ռուսական քաղաքացիական գնացքների վրա վկայում են դրա ահաբեկչական բնույթի մասին։ Այն, ինչ անում է Կիևը, պետական մակարդակով ահաբեկչություն է», - պարզաբանել է Պեսկովը։
Հիշեցնենք՝ հունիսի 1-ի գիշերը Կիևի ռեժիմը հարձակումներ է իրականացրել Բրյանսկի և Կուրսկի մարզերի երկաթուղային գծերի վրա։ Երկու դեպքում էլ գնացքները դուրս են եկել գծերից։ Բրյանսկի մարզում ուղևորատար գնացքի վթարի հետևանքով զոհվել էր 7 մարդ։

«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
4318:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
9518:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
4817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
5717:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
7517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
6516:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
7016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6816:24