Նեթանյահուն խոստովանել է, որ ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարում քրեական խմբավորումների է օգտագործել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկիրը Գազայում զինված խմբավորումներն օգտագործում է ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարելու համար: Այս խոստովանությունը հնչել է պաշարված Գազայի հատվածում ռազմական հարվածների նոր ալիքից հետո, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 52 պաղեստինցի, հաղորդում է «Al Jazeera»-ն:
Նեթանյահուն հայտնել է, որ կառավարությունն «ակտիվացրել» է անկլավում գործող հզոր տեղական հանցավոր խմբավորումներին՝ «անվտանգության ծառայության աշխատակիցների» խորհրդով:
Այս հայտարարությունն Իսրայելի կառավարության կողմից առաջին հրապարակային խոստովանությունն էր, որ աջակցում է զինված պաղեստինյան խմբավորումներին, ազդեցիկ ընտանիքների անդամներին, որոնց հումանիտար կազմակերպությունների աշխատակիցները մեղադրում են բեռնատարներից օգնություն գողանալու մեջ:
Ըստ որոշ աղբյուրների՝ այդ խմբավորումներից մեկն այսպես կոչված «Ժողովրդական ուժերն» են, որոնք գլխավորում է Ռաֆահում տեղական հանցավոր կլանի առաջնորդ Յասեր Աբու Շաբաբը: Մայիսին իսրայելական «Հաարեց» թերթը մանրամասն նկարագրել էր խմբի գործունեությունը, որը բաղկացած է իսրայելական զինվորականների լուռ համաձայնությամբ գործող մոտ 100 զինված տղամարդկանցից:

Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
2217:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
3317:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
6517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
5916:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
6616:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6416:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
8816:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
8215:36