«Կիևի ռեժիմին պետք չեն իր քաղաքացիները՝ ո՛չ կենդանի, ո՛չ մահացած». Զախարովա

Կիևի ռեժիմը դավանում է մարդատյաց գաղափարախոսություն, նրան պետք չեն իր քաղաքացիները՝ ո՛չ կենդանի, ո՛չ մահացած։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ուկրաինական կողմի որոշումը՝ Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների մարմինների ընդունումը և ռազմագերիների փոխանակումը հետաձգելու վերաբերյալ։ «Կիևի ռեժիմին պետք չեն իր քաղաքացիները՝ ո՛չ կենդանի, ո՛չ մահացած։ Աշխարհում չկա որևէ ազգ կամ էթնիկ խումբ, որը կհրաժարվեր հողին հանձնել իր զինվորներին։ Բայց կա Կիևի ռեժիմ, որը դավանում է մարդատյաց գաղափարախոսություն և սեփական ժողովրդի ցեղասպանություն է իրականացնում», - ընդգծել է ԱԳՆ խոսնակը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ռազմագերիներ փոխանակման և զոհվածների մարմինների հանձնման գործընթացը հետաձգվել է: Ռուսական և ուկրաինական կողմերը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել:

Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
2217:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
3317:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
6517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
5916:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
6616:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6416:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
8816:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
8215:36