«ՌԴ-ն պատրաստ է հենց հիմա հանձնել ուկրաինացի զինծառայողների մարմինները». ՌԴ ՊՆ

Ռուսաստանը պատրաստ է հենց հիմա հանձնել զոհված ուկրաինացի զինծառայողների մարմինները և շահագրգռված է այս մարդասիրական գործողության իրականացմամբ։ Այս մասին ասել է ռուսական բանակցային խմբի ներկայացուցիչ գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Զորինը։
«Մենք պատրաստ ենք հենց հիմա աշխատել, քանի որ մարմինները գտնվում են փոխանակման վայրի մոտակայքում, և շահագրգռված ենք այս զուտ մարդասիրական գործողության իրականացմամբ, որի շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլի արդյունքում», - Զորինի խոսքերն է մեջբերել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Հայտնի չէ, թե ինչու է Ուկրաինան հետաձգում զինվորների և ռազմագերիների մարմինների փոխանակումը»,- այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը։
Հիշեցնենք՝ ըստ Ստամբուլում ձեռք բերված համաձայնության՝ Ռուսաստանը զոհված ուկրաինացի զինծառայողների մարմինների առաջին մասը տեղափոխել է փոխանակման վայր։ Սակայն, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Զորինի խոսքով, Ուկրաինան այսօր կապ չի հաստատել։

Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
2217:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
3317:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
6517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
5916:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
6616:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6416:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
8816:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
8215:36