«Մասկը կբախվի լուրջ հետևանքների, եթե որոշի ֆինանսավորել դեմոկրատներին». Թրամփ

Իլոն Մասկը կբախվի «լուրջ հետևանքների», եթե որոշի ֆինանսավորել հանրապետական բյուջեի օրինագծին դեմ հանդես եկող դեմոկրատ թեկնածուներին։ Այս մասին NBC News-ին տված հեռախոսազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Եթե նա դա անի, ստիպված կլինի վճարել դրա համար։ Կլինեն շատ լուրջ հետևանքներ», - ընդգծել է Թրամփը՝ հրաժարվելով բացահայտել, թե ինչ հետևանքների մասին է խոսքը։
Ավելի վաղ Թրամփը և Մասկը հրապարակային ընդհարումներ են ունեցել, որը հանգեցրել է X և Truth Social սոցցանցերում փոխադարձ մեղադրանքների և սպառնալիքների շարքի։
Նախագահը նշել է, որ չի պատրաստվում վերականգնել հարաբերությունները Մասկի հետ։
Թրամփը հավելել է, որ իրենց շփումը համարում է ավարտված։ «Ենթադրում եմ՝ այո, ավարտավծ են», - ասել է Թրամփը՝ հայտարարելով, որ ապագայում մտադիր չէ կապ հաստատել Մասկի հետ։
«Ես չափազանց շատ այլ անելիքներ ունեմ։ Ես չեմ պատրաստվում խոսել նրա հետ»,- հավելել է Թրամփը։
Բացի դրանից՝ Թրամփը Մասկին մեղադրել է նախագահական ինստիտուտի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ։ «Նա շատ անհարգալից է վարվում․ նախագահի պաշտոնի նկատմամբ նման վերաբերմունքն անընդունելի է», - ընդգծել է ԱՄՆ նախագահը։

«Զինվորի մահը հերթական ցավակցական հայտարարությամբ չի կարելի փակված համարել». Լիլիթ Գալստյան
2213:44
«Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է». Նաիրի Հոխիկյան
4713:24
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը
6613:12
27 տարի առաջ Հայոց Եկեղեցու Հայրապետության առաքելական Սբ Աթոռին բազմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը
6213:00
Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ
10612:55
«Անկախ զրպարտություններից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է». Արշակ Սրբազան (տեսանյութ)
6712:36
«Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, 10 զեկույց գրեն, դրանք առ ոչինչ են Վեհափառի օծման դեմ». Նիկողայոս Հովհաննիսյան (տեսանյութ)
6812:18
«Սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը». Արմեն Հովասափյան
7711:18