«Ղարաբաղը վիճելի տարածք չէ»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մեդինսկու հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն վրդովմունք է հայտնել ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու հայտարարությունների կապակցությամբ, որը Ուկրաինայում ստեղծված իրավիճակը համեմատել էր Լեռնային Ղարաբաղի հետ՝ Ղարաբաղն անվանելով վիճելի տարածք։
«Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու՝ հունիսի 9-ին Russia Today-ին տված հարցազրույցում արված հայտարարությունը, որում աղավաղվել էին նախկին հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ փաստերը, իսկ Ղարաբաղի տարածաշրջանը ներկայացվել էր որպես վիճելի տարածք, ափսոսանք և զարմանք է հարուցում»,- АПА-ի փոխանցմամբ, ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն՝ հիշեցնելով, որ Ռուսաստանը ճանաչել էր Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։
«Ղարաբաղը երբեք վիճելի տարածք չի եղել։ Մենք կցանկանայինք հիշեցնել, որ Ղարաբաղն Ադրբեջանի բնիկ տարածքն է։ Ռուսաստանն ինքն է ճանաչել և ճանաչում է Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի տարածք։
Ցավոք, Ռուսաստանի նախագահի օգնականը ռուս-ուկրաինական պատերազմը համեմատում է Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ։ Նման համեմատությունը տեղին չէ, քանի որ Ադրբեջանը երբեք չի խախտել որևէ երկրի տարածքային ամբողջականություն կամ ագրեսիվ պատերազմ չի մղել որևէ երկրի դեմ։ 2020 և 2023 թվականներին Ադրբեջանը հակաահաբեկչական միջոցառումներ է իրականացրել իր ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքներում։ 2023 թվականի 44-օրյա պատերազմը և հակաահաբեկչական միջոցառումները հանգեցրել են Ադրբեջանի լիակատար հաղթանակին և Հայաստանի պարտությանը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
2217:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
3317:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
6517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
5916:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
6616:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6416:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
8816:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
8215:36