«Խաղաղության համար անհրաժեշտ է կոշտ ճնշում»․ Զելենսկին դիմել է ԱՄՆ-ին, Եվրոպային

Հունիսի 10-ի գիշերը Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից իրականացված հարվածներից հետո Միացյալ Նահանգներն ու Եվրոպան պետք է ստիպեն Ռուսաստանին խաղաղություն կնքել, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Telegram ալիքում։
Նրա խոսքով՝ գիշերը «տեղի է ունեցել Կիևի վրա ամենահզոր հարվածներից մեկը», Օդեսայի, Դնեպրոպետրովսկի և Չեռնիգովի մարզերը նույնպես հարձակման են ենթարկվել։ Օգտագործվել են ԱԹՍ-ներ և հրթիռներ։
«Կարևոր է, որ ռուսական հարվածների պատասխանը լինեն կոնկրետ գործողություններ՝ Ամերիկայի գործողությունները, որը Ռուսաստանին խաղաղություն պարտադրելու ուժ ունի, Եվրոպայի գործողությունները, որն ուժեղ լինելու այլընտրանք չունի, աշխարհի այլ երկրների գործողությունները, որոնք դիվանագիտության և պատերազմի դադարեցման կոչեր են արել, և որոնք Ռուսաստանն անտեսել է։ Խաղաղության համար անհրաժեշտ է կոշտ ճնշում»,- նշել է Զելենսկին։

Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
2217:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
3317:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
6517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
5916:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
6616:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6416:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
8816:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
8215:36