«Ալիևի իմաստության և Պուտինի հետ նրա հարաբերությունների շնորհիվ Հարավային Կովկասում խաղաղությունը վերականգնվել է»․ Ադրբեջանում ՌԴ դեսպան

Մոսկվան ողջունում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված համաձայնությունը և հետաքրքրված է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակմամբ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։
«Ռուսաստանի համար շատ կարևոր է, որ Հարավային Կովկասում խաղաղություն լինի, և Իլհամ Ալիևի իմաստության ու Վլադիմիր Պուտինի հետ նրա հարաբերությունների շնորհիվ այն այժմ վերականգնվել է», - ասել է Եվդոկիմովը՝ BakuTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը և շահագրգռված է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակմամբ։
Դեսպանը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերն Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային ուղիների զարգացման համար։
«Ռուսական կողմը պատրաստ է և կգործադրի բոլոր անհրաժեշտ ջանքերն Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային ուղիների զարգացման, երկու երկրների միջև սահմանի սահմանազատման համար, որ այս հրաշալի տարածաշրջանում վերջնական խաղաղություն տիրի», - ընդգծել է ռուս դիվանագետը։

Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
2217:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
3317:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
6517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
5916:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
6616:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6416:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
8816:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
8215:36