«ԱՄՆ-ն ներգրավված չէ Իրանի դեմ հարձակման մեջ»․ Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իսրայելի կողմից Իրանին հարվածնելն անվանել է «միակողմանի գործողություն», որի հետ Սպիտակ տունը որևէ առնչություն չունի: Մարկո Ռուբիոն նաև կոչ է արել Իրանին՝ չհարձակվել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ուժերի վրա։
«Այսօր երեկոյան Իսրայելը միակողմանի գործողություններ է ձեռնարկել Իրանի դեմ: Մենք չենք մասնակցում Իրանի դեմ հարվածներին, և մեր գերակա խնդիրն է պաշտպանել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ուժերը», - իր հայտարարության մեջ ասել է Ռուբիոն։
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Իսրայելը Վաշինգթոնին հայտնել է, որ իր գործողություններն «անհրաժեշտ էին ինքնապաշտպանության համար»։
Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերվա ընթացքում լայնածավալ գործողություն են սկսել Իրանի դեմ, որն ուղղված է Թեհրանի միջուկային ծրագրին: Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի՝ Իրանը ձեռք է բերել բավարար քանակությամբ հարստացված ուրան՝ մի քանի օրվա ընթացքում 15 միջուկային ռումբ ստեղծելու համար, ուստի Իսրայելը պետք է միջոցներ ձեռնարկի այս «անխուսափելի սպառնալիքի» դեմ, հաղորդում է The Times of Israel-ը։

Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
2217:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
3317:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
6517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
5916:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
6616:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6416:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
8816:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
8215:36