«Զոհվել են 6 միջուկային գիտնականներ և Իրանի ՀՕՊ հրամանատարը»․ #Tasnim

Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման հետևանքով զոհվել են իրանցի վեց միջուկային գիտնականներ՝ Աբդոլհամիդ Մինուչեհրը, Ահմադ Ռեզա Զոլֆաքարին, Սեյեդ Ամիր Հոսեյն Ֆեքհին, Մաթլաբիզադեն, Մոհամմադ Մահդի Թեհրանչին և Ֆերեյդուն Աբբասին։ Այս մասին հաղորդել է Tasnim գործակալությունը։
Ֆեքհին Թեհրանի Շահիդ Բեհեշթի համալսարանի միջուկային ճարտարագիտության ֆակուլտետի անդամ էր։ Նա նաև Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության փոխղեկավարն էր։
Գործակալության փոխանցմամբ՝ Մաթլաբիզադեն նահատակվել է կնոջ հետ միասին։
Հիշեցնենք՝ ուրբաթ առավոտյան հարվածների ժամանակ զոհված բարձրաստիճան զինվորականների թվում էին Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաքերին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին և Իրանի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ղոլամ Ալի Ռաշիդը։
Իրանի գլխավոր շտաբը հայտարարել է նաև երկրի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարի զոհվելու մասին։

Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
2217:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
3317:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
6517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
5916:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
6616:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6416:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
8816:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
8215:36