«Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել». Ուշակով

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին լրագրողներին հայտնել է նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։
«Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը հենց նոր կրկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Զրույցը տևել է մոտ մեկ ժամ, ավելի ճշգրիտ՝ 50 րոպե։ Այն իմաստալից էր, անկեղծ և, ամենակարևորը, շատ օգտակար», - ասել է Ուշակովը։
Նրա խոսքով՝ Պուտինը դատապարտել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունը։ Թրամփն, իր հերթին, Իսրայելի և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը գնահատել է որպես «շատ մտահոգիչ»։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իսրայելի և Իրանի միջև միջնորդ լինելու իր պատրաստակամության մասին։ Ուշակովը նաև հավելել է, որ Պուտինը և Թրամփը չեն բացառում Իրանի միջուկային հարցի շուրջ բանակցությունների վերսկսումը։
Սա երկու նախագահների միջև հինգերորդ հեռախոսազրույցն է՝ ԱՄՆ նախագահի պաշտոնավարման սկզբից ի վեր։ Վերջին անգամ Պուտինը և Թրամփը զրուցել են հունիսի 4-ին՝ քննարկելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքները։

«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
3617:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
4816:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
5616:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
5916:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
8416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
7915:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
6715:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
8415:00