«Իրանի դեմ Իսրայելի ագրեսիայի պատասխանատուն ԱՄՆ-ն է»․ Փեզեշքիան

Միացյալ Նահանգները պատասխանատվություն է կրում Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիայի համար։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Ամերիկան, միջազգային իրավունքի բոլոր նորմերին հակառակ, թույլ է տալիս Իսրայելին ագրեսիա իրականացնել և հարձակվել մեր երկրի վրա»,- խորհրդարանում ունեցած իր ելույթում ասել է նախագահը։
«Միացյալ Նահանգները, անկասկած, անմիջական դեր է խաղում Իսրայելի ռազմական գործողություններում»,- նշել է Փեզեշքիանը՝ հավելելով, որ Իրանի տարածքի վրա շարունակվող հարձակումները Թել Ավիվի միակողմանի գործողությունները չեն, այլ Վաշինգթոնի հետ հաշվարկված համակարգման արդյունք։
Փեզեշքիանը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին ասել էր, որ «Իսրայելը չի կարող ոչինչ անել՝ առանց Վաշինգթոնի թույլտվության»։

«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
3617:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
4816:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
5616:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
5916:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
8416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
7915:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
6715:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
8415:00