Խամենեին լիազորությունները հանձնել է ԻՀՊԿ գերագույն խորհրդին

Իրանի Գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր հիմնական լիազորությունները հանձնել է Իրանի հեղափոխական պահապանների կորպուսի գերագույն խորհրդին: Այս մասին հայտնում է Iran Internatioal-ը։
Հակառակ նրան, որ Իրանը պաշտոնապես պատերազմական դրություն չի հայտարարել, դատական համակարգի պաշտոնատար անձինք հաստատել են, որ երկիրը փաստացի գործում է արտակարգ իրավիճակի պայմաններում: Լիազորությունների փոխանցումը դիտվում է որպես նախազգուշական միջոց՝ Խամենեիի սպանության դեպքում հրամանատարության շարունակականությունն ապահովելու համար։
Այս քայլը հաջորդել է այն հաղորդագրություններին, որ Խամենեին տեղափոխվել է Թեհրանի հյուսիս-արևելքում գտնվող Լավիզան քաղաքի ստորգետնյա բունկեր իր ընտանիքի անդամների հետ միասին:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել էր, որ իրենք հստակ գիտեն Խամենեիի գտնվելու վայրը։
«Նա հեշտ թիրախ է, բայց ապահով է այնտեղ։ Մենք չենք պատրաստվում հեռացնել (սպանել) նրան, համենայնդեպս՝ ոչ հիմա։ Բայց մենք չենք ցանկանում, որ հրթիռներ արձակվեն քաղաքացիական անձանց կամ ամերիկացի զինվորների վրա։ Մեր համբերությունը սպառվում է»,- գրել էր ԱՄՆ նախագահը՝ Truth Social հարթակում:

«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
3617:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
4816:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
5616:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
5916:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
8416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
7915:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
6715:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
8415:00