Զախարովան հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի՝ 2018-ի կոչերը

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է իշխանության կողմից գործարար Սամվել Կարապետյանի հետապնդումներին՝ հիշեցնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի կոչերը։ Այս մասին հայտնել է НТВ-ն։
Զախարովայի խոսքով՝ 7 տարի առաջ բողոքի ցույցերի ժամանակ Փաշինյանը երկրի իշխանություններին կոչ էր արել հանձնվել ցուցարարներին։
«Կցանկանայի մեջբերել Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականին Երևանում կայացած հանրահավաքի ժամանակ ասված խոսքերը․ «Իշխանությունները պետք է անվերապահորեն և առանց պայմանների ճանաչեն մեր հեղափոխության հաղթանակը և չցուցաբերեն իշխանության ղեկին մնալու որևէ ցանկություն․.», - ասել է Զախարովան։
Դիվանագետը նշել է նաև, որ չորեքշաբթի ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցները մեղադրանք են առաջադրել Կարապետյանին՝ իշխանությունը զավթելու կոչերի համար։
«Հիմա մենք լսում ենք, թե ինչպես են Երևանում, ըստ Կարապետյանի փաստաբանի, սկսել մեղադրել ռուս գործարարին իշխանափոխության ինչ-որ կոչերի մեջ։ Ես պարզապես մեջբերել եմ Հայաստանի Հանրապետության ղեկավարին», - հավելել է Զախարովան։

«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
3617:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
4816:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
5616:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
5916:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
8416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
7915:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
6715:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
8415:00