«Իսրայելը հարվածել է Իրանի հյուսիսում գտնվող թիրախներին»․ #ISNA

811
Երեքշաբթի, 24 հունիսի, 2025 թ., 16:46
Իսրայելը հարվածել է Իրանի հյուսիսում գտնվող թիրախներին։ Այս մասին հայտնել է ISNA-ն։
Ըստ գործակալության՝ Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի հյուսիսում գտնվող Բաբոլ և Բաբոլսար քաղաքներին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած հրադադարից հետո։
Հաղորդվում է, որ քաղաքներում պայթյուններ են լսվել։ Թե կոնկրետ որ թիրախներն են հայտնվել հարվածի տակ, տեղեկություններ չեն հաղորդվում։
Իսրայելի պետական Kan հեռուստատեսությունը, իր հերթին, հաղորդել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Թեհրանի հյուսիսում գտնվող ռադարային կայանին։
Հարվածն Իսրայելի ուղղությամբ առավոտյան հրթիռի արձակման պատասխանն էր, որն իսրայելական կողմը համարել էր հրադադարի խախտում։ Ըստ հեռուստաալիքի՝ այդ թիրախը խորհրդանշական էր։

«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
3617:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
4816:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
5616:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
5916:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
8416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
7915:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
6715:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
8415:00