«Սոբհանին պարբերաբար հայամետ դիրքորոշում է ցուցաբերում»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքել է

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Ադրբեջանի տարածքից Իրանի վրա իսրայելական ԱԹՍ-ների հարձակումների մասին ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հայտարարություններին։
«Մենք կտրականապես հերքում ենք ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիի անհիմն և սադրիչ հայտարարությունները՝ կապված ադրբեջանական տարածքի՝ Իրանի դեմ ենթադրյալ օգտագործման հետ։ Իրանի դեսպանի հայտարարությունները համարում ենք ակնհայտ սադրանք։
Ադրբեջանը կտրականապես հերքում է այն մեղադրանքները, որ իր օդային տարածքը կամ տարածքը որևէ պետության կողմից օգտագործվում է հարևան Իրանի Իսլամական Հանրապետության կամ որևէ այլ երկրի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար։
Ակնկալում ենք, որ Իրանը կկանխի նման քայլերը, որոնք չեն համապատասխանում մեր հարաբերությունների ոգուն, և կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ դեսպանի կողմից արտահայտված կարծիքների վերաբերյալ, որը պարբերաբար ցուցաբերում է հայամետ դիրքորոշում և չի ներկայացնում իր երկիրը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Սոբհանին, մասնավորապես, ասել էր. «Մենք տեղեկություններ ենք ստացել, որ հարևան երկրներից Իրանի տարածք են մտել քիչ քանակությամբ ԱԹՍ-ներ, ուստի Թեհրանը խնդրում է ադրբեջանական կողմին լուրջ հետաքննություն անցկացնել։ Ադրբեջանը մեզ վստահեցրել է, որ թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի Իրանի դեմ։ Բայց մենք բոլորս լավ գիտենք սիոնիստական ռեժիմը. նրանք չեն հետևում որևէ կանոնի, օրենքի: Հետևաբար, նրանք կարող են օգտվել իրավիճակից»:

«Բավ է անհասցե մեղադրանքներ հնչեցնեք և «ուռա հայրենասեր» խաղաք»․ Կարեն Հովհաննիսյան
10302:06
«Կուզեի՝ Հայաստանն էլ նման «միայնության» մեջ լիներ»․ Արա Պապյան
11301:06
Ճապոնիայում գրանցվել է 5,9 մագնիտուդով երկրաշարժ
21400:24
Չինաստանում ռոբոտը գերազանցել է Ուսեյն Բոլտի՝ 100 մետր վազքի համաշխարհային ռեկորդը
22800:04
«Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ պահպանե՛ք հրդեհային անվտանգության կանոնները»․ ՆԳՆ ՓԾ
98Երեկ, 23:24
Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները հեռացնում են քաղաքացիներին (տեսանյութ)
114Երեկ, 22:42
«ՆԳՆ, ամոթ չէ՞․ պետական մարմնի հաղորդագրությունը պետք է լինի պարզ և գրագետ հայերենով»․ Մհեր Կարագոզյան
103Երեկ, 22:06
«Կիևի առաջարկները երբեմն էկզոտիկ և անընդունելի են»․ Պուտին
213Երեկ, 21:10