«Իրավապահների գործողությունները չեն կարող դեմարշի պատճառ դառնալ»․ Պեսկով

Իրավապահ մարմինների գործողությունները չեն կարող հիմք հանդիսանալ դիվանագիտական դեմարշների համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը: Վերջիններս պահանջում էին հետաքննություն անցկացնել Եկատերինբուրգում ադրբեջանցիների ձերբակալությունների վերաբերյալ։
«Մենք անկեղծորեն ցավում ենք նման որոշումների համար», - ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ կարևոր է շարունակել աշխատանքը՝ «բացատրելու այն իրադարձությունների պատճառներն ու բնույթը, որոնք, ադրբեջանական կողմի կարծիքով, պատճառ են հանդիսացել նման դեմարշների համար»։
Հարցին, թե արդյո՞ք նախատեսված է Պուտին-Ալիև հեռախոսազրույց, Պեսկովը նշել է, որ այն դեռևս օրակարգում չէ, սակայն, անհրաժեշտության դեպքում, կկայանա։
«Ռուսաստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ լավ հարաբերությունների հետագա զարգացմամբ»,- հավելել է Պեսկովը։
Հիշեցնենք՝ Եկատերինբուրգում ադրբեջանցիների զանգվածային ձերբակալությունները տեղի են ունեցել հունիսի 27-ին: Քննչական կոմիտեի Սվերդլովսկի վարչությունը հայտնել է, որ քննում է քրեական գործ՝ Եկատերինբուրգում էթնիկ հանցավոր խմբի կողմից 2001, 2010 և 2011 թվականներին կատարված սպանությունների և սպանության փորձերի փաստերի վերաբերյալ:
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ձերբակալվածների թվում կան զոհեր և վիրավորներ, և խնդրել է քննչական գործողությունների ընթացքում պատասխանատվության ենթարկել բռնության մեջ ներգրավված անձանց:

«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
3617:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
4816:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
5616:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
5916:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
8416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
7915:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
6715:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
8415:00