«ՌԴ-ն չի կարող շարունակել ժամանակ ձգձգել»․ Քելոգ

ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգն ԱՄՆ-ի անունից պահանջել է, որ Ռուսաստանն անհապաղ դադարեցնի կրակը և բանակցություններ սկսի Ուկրաինայի հետ։
«Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը և անցնել եռակողմ բանակցությունների՝ հակամարտությունը դադարեցնելու համար»,- գրել է նա՝ X սոցիալական ցանցում։
Միևնույն ժամանակ, Քելոգը ռուսական կողմին մեղադրել է գործընթացը դիտավորյալ ձգձգելու մեջ՝ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ բանակցությունների մասին վերջին հայտարարությունները որակելով որպես «օրուելյան»։
Պեսկովը, մասնավորապես, ասել էր, որ շատ բան կախված է Կիևի ռեժիմի դիրքորոշումից, ինչպես նաև այն բանից, թե որքան արդյունավետ կշարունակվեն Վաշինգթոնի միջնորդական ջանքերը»։
Միևնույն ժամանակ, Քելոգը մերժել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի կողմից խաղաղության գործընթացը դիտավորյալ ձգձգելու մեղադրանքները՝ ընդգծելով նման հայտարարությունների համար հիմքերի բացակայությունը։
«Ռուսաստանը չի կարող շարունակել ժամանակ ձգձգել»,- եզրափակել է ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչը։

«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
3016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
4916:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
7416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
7315:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
6415:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
8115:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
8714:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
7414:12