Ադրբեջանում ռուսական գործակալության ևս մեկ լրագրող է ձերբակալվել

1012
Երեքշաբթի, 01 հուլիսի, 2025 թ., 12:46
Ադրբեջանում ձերբակալվել է ևս մեկ լրագրող՝ ռուսական Ruptly գործակալության խմբագիր Այտեկին Հուսեյնովան։ Այս մասին հայտնել է գործակալության Telegram ալիքը։
Հաղորդվում է, որ նա նկարահանել է «Sputnik Ադրբեջանի» գրասենյակում հունիսի 30-ի կեսօրին տեղի ունեցած խուզարկություններն ու ձերբակալությունները։
«Նա դեպքի վայր էր ժամանել մոտավորապես ժամը 16:00-ին։ Վերջին անգամ կապ է հաստատել ժամը 16:20-ին՝ հաղորդելով, որ նկարահանել է նյութը»,- հայտնել է գործակալությունը։
Լրագրողի մայրը հաստատել է նրա ձերբակալությունը։
Ruptly-ն «Russia Today» մեդիահոլդինգի մաս կազմող RT հեռուստաալիքի բաժինն է։ «Russia Today»-ը ղեկավարում են Դմիտրի Կիսելյովը և Մարգարիտա Սիմոնյանը։ Sputnik գործակալությունը նույնպես այս հոլդինգի մաս է կազմում։

«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
3016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
4916:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
7416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
7315:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
6415:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
8115:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
8714:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
7414:12