«ՌԴ-ն ևս մեկ անգամ ցուցադրում է, որ չի պատրաստվում դադարեցնել պատերազմն ու ահաբեկչությունը»․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է գիշերվա ընթացքում ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածներին։
«Մեր քաղաքներում և շրջաններում օդային հարձակման տագնապի առաջին ազդանշանները հնչեցին երեկ՝ նախագահ Թրամփի և Պուտինի միջև հեռախոսազրույցի մեկնարկի հետ գրեթե միաժամանակ։ Ռուսաստանը ևս մեկ անգամ ցուցադրում է, որ չի պատրաստվում դադարեցնել պատերազմն ու ահաբեկչությունը։ Միայն առավոտյան ժամը 9-ի սահմաններում Կիևում լռեցին օդային տագնապի ազդանշանները․ դժվար, անքուն գիշեր», - ասել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ գլխավոր թիրախը մայրաքաղաքն էր, բայց տուժել են նաև Դնեպրոպետրովսկի, Սումիի, Խարկովի, Չեռնիգովի և Կիևի մարզերը։
Հիշեցնենք՝ գիշերվա ընթացքում ՌԴ-ն առավելապես ԱԹՍ-ներով հարվածներ էր հասցրել Կիևին։ Վերջին տվյալներով՝ տուժել էր 23 մարդ։
Հիշեցնենք նաև, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Պուտի հետ զրույցում «որևէ առաջընթացի չի հասել»։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
5316:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
10815:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
11015:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
7614:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
13414:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
7714:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
15312:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
11309:36