«Ընդունել Ուկրաինային ԵՄ շարքեր, կնշանակեր ընդունել պատերազմ»․ Օրբան

ԵՄ երկրների մեծ մասի քաղաքացիները չէին աջակցի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը, եթե այս հարցի շուրջ քվեարկություն անցկացվեր։ Նման կարծիք է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Նրա խոսքով՝ Զելենսկու համար դեռ ուշ չէ ընտրություն կատարել խաղաղության օգտին։ Իսկ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կհանգեցնի երրորդ համաշխարհային պատերազմի։
«ԵՄ երկրների մեծ մասը կասեր «ոչ» Ուկրաինայի անդամակցությանը։ Եթե մենք ընդունենք Ուկրաինային մեր շարքերում, ապա կընդունենք պատերազմը։ Ուկրաինայի անդամակցությունը կոչնչացնի մեր տնտեսությունը», - ասել է կառավարության ղեկավարը։
Օրբանը հիշեցրել է, որ Հունգարիայում կայացած ազգային հանրաքվեում (ավելի քան 2 միլիոն մարդու մասնակցությամբ) հարցվածների 95%-ը դեմ է արտահայտվել Կիևի անդամակցությանը Եվրոմիությանը։ «Հունգարացիները չեն աջակցում Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին», - ընդգծել է Օրբանը՝ վստահեցնելով, որ Բրյուսելի հետ հետագա բանակցությունների ընթացքում կառաջնորդվի հանրաքվեի արդյունքներով։
Քանի որ ԵՄ ընդլայնման հարցը կարող է լուծվել միայն կոնսենսուսով, Բուդապեշտի առարկությունները չեն կարող անտեսվել, վստահ է վարչապետը։
«Ուկրաինան անդամ չի լինի, Հունգարիան արգելափակել է դա, և նրանք չեն կարողանա շրջանցել մեզ», - զգուշացրել է Օրբանը։

«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
3016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
4916:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
7416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
7315:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
6415:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
8115:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
8714:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
7414:12