«Հեգսեթն ինքնուրույն է որոշել դադարեցնել Ուկրաինային ռազմական օգնության մատակարարումը»․ #NBC

Փենթագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն ինքնուրույն է որոշել դադարեցնել Ուկրաինային ռազմական օգնության մատակարարումը։ Այս մասին հայտնել է NBC News-ը։
Ըստ հեռուստաալիքի՝ սա արդեն երրորդ անգամն է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավարը նման որոշում է կայացնում։ Նախորդ դեպքերում՝ 2025 թվականի փետրվարին և մայիսին, նրա որոշումը չեղարկվել էր մի քանի օր անց։ Նշվում է, որ Հեգսեթի քաղաքական հարցերով տեղակալ Էլբրիջ Քոլբին նույնպես աջակցել է կասեցմանը, քանի որ նա Ուկրաինայի հակամարտությանն ԱՄՆ-ի ներգրավվածության նվազեցման կողմնակից է։
ԱՄՆ որոշ պաշտոնյաներ ընդգծել են նաև, որ Կիևին զինամթերքի մատակարարումը կասեցնելու որոշումը պայմանավորված չէ ԱՄՆ պահեստներում զենքի սպառմամբ, ինչպես հայտարարվել էր ԱՄՆ վարչակազմի կողմից։ Նրանց խոսքով՝ պաշարները նվազել են, բայց չեն հասել կրիտիկական մակարդակի։
Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի Ուկրաինային Patriot ՀՕՊ համակարգերի և մի քանի այլ բարձր ճշգրտության զինատեսակների մատակարարումը։

«Բավ է անհասցե մեղադրանքներ հնչեցնեք և «ուռա հայրենասեր» խաղաք»․ Կարեն Հովհաննիսյան
8902:06
«Կուզեի՝ Հայաստանն էլ նման «միայնության» մեջ լիներ»․ Արա Պապյան
10201:06
Ճապոնիայում գրանցվել է 5,9 մագնիտուդով երկրաշարժ
19200:24
Չինաստանում ռոբոտը գերազանցել է Ուսեյն Բոլտի՝ 100 մետր վազքի համաշխարհային ռեկորդը
20500:04
«Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ պահպանե՛ք հրդեհային անվտանգության կանոնները»․ ՆԳՆ ՓԾ
93Երեկ, 23:24
Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները հեռացնում են քաղաքացիներին (տեսանյութ)
105Երեկ, 22:42
«ՆԳՆ, ամոթ չէ՞․ պետական մարմնի հաղորդագրությունը պետք է լինի պարզ և գրագետ հայերենով»․ Մհեր Կարագոզյան
96Երեկ, 22:06
«Կիևի առաջարկները երբեմն էկզոտիկ և անընդունելի են»․ Պուտին
199Երեկ, 21:10