«ՌԴ-ն 3 ամսում ավելի շատ զենք է արտադրում, քան՝ ՆԱՏՕ-ի երկրները 1 տարում». Ռյուտե

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ռուսաստանը երեք ամսում մի քանի անգամ ավելի շատ զինամթերք է արտադրում, քան Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր անդամ երկրները մեկ տարվա ընթացքում։
«Մենք գործ ունենք աշխարհաքաղաքական լուրջ մարտահրավերի հետ։ Եվ սա առաջին հերթին Ռուսաստանն է, որը վերականգնվում է այնպիսի արագությամբ, որը հավասարը չունի ժամանակակից պատմության մեջ։ Նրանք երեք ամսում երեք անգամ ավելի շատ զինամթերք են արտադրում, քան ամբողջ ՆԱՏՕ-ի դաշինքը մեկ տարվա ընթացքում», - ասել է Ռյուտեն՝ The New York Times-ին տված հարցազրույցում։
Ռյուտեի խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի առաջնորդների՝ պաշտպանական ծախսերը մինչև 2035 թվականը ՀՆԱ-ի 5%-ին հասցնելու վերաբերյալ Հաագայում կայացած գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնությունն անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի երկրների անվտանգությունը երաշխավորելու համար, այդ թվում՝ Ռուսաստանից։
«Այո, սրանք հսկայական ծախսեր են։ Բայց եթե մենք չգնանք այդ քայլին, ստիպված կլինենք սովորել ռուսերեն», - ասել է նա։

«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
3016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
4916:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
7416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
7315:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
6415:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
8115:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
8714:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
7414:12