«ԱՄՆ-ի յուրաքանչյուր ռումբ ճշգրիտ հարվածել է թիրախին»․ Թրամփ

Իրանում յուրաքանչյուր ռումբ ճշգրիտ հարվածել է իր թիրախին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպումից առաջ՝ նշելով, որ Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ կքննարկվի նաև Իրանի հետ «մշտական համաձայնագիր» կնքելու հարցը։
Թրամփը լրագրողներին հայտնել է, որ «Իրանը պետք է հրաժարվի այն ամենից, ինչի մասին դուք շատ լավ գիտեք»։
Իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի վերջին հարձակումը նա անվանել է «լիակատար ոչնչացում»։
«Յուրաքանչյուր ռումբ ճշգրիտ հարվածել է իր թիրախին. սա հաստատվել է ատոմային հանձնաժողովների կողմից։ Հիմա Իրանը պետք է ամեն ինչ սկսի նորից և ուրիշ վայրից»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը և Նեթանյահուն կհանդիպեն Սպիտակ տանը՝ հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը։ Քննարկման թեմաներից մեկը կլինի նաև Գազայում պատերազմի ավարտի պայմանների համաձայնեցումը։

«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
1416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
4415:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
4615:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
7215:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
8014:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
6914:12
«Համարում եմ պետական դավաճան»․ Արսեն Ջուլֆալակյան
8314:00
ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
8113:24