«Կցանկանայի վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ ցանկություն է հայտնել վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները։
«Մենք վերացրեցինք Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները, քանի որ ուզում ենք նրանց հնարավորություն տալ, և ես շատ կցանկանայի պատեհ ժամանակին վերացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ նրանց հնարավորություն տալ վերականգնվելու, քանի որ կցանկանայի տեսնել Իրանի խաղաղ վերականգնումը։
Հուսով եմ՝ այլևս ստիպված չեմ լինի հարձակվել Իրանի վրա։ Դժվար է պատկերացնել, որ ես կցանկանամ դա անել։ Եվ դժվար է պատկերացնել, որ նրանք կցանկանային դա։
Իրանցիները ցանկանում են հանդիպում ունենալ, նրանք ցանկանում են կարգավորել իրավիճակը, և այդ հանդիպումը շատ շուտով կկայանա»,- ասել է Թրամփը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել է հաջորդ շաբաթ Իրանի հետ հավանական հանդիպման մասին։

«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
3016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
4916:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
7416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
7315:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
6415:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
8115:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
8714:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
7414:12