«ՌԴ-ն պատրաստ է նպաստել Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորմանը»․ Գալուզին

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, «Իզվեստիա»-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Այդ ճանապարհի հիմնական ուղղություններն ուրվագծվել են Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 և 2022 թվականների եռակողմ համաձայնագրերում, ընդգծել է դիվանագետը։
«Մենք կարծում ենք, որ սրանք այն ուղղություններն են, որոնցով մենք պետք է առաջ շարժվենք՝ խաղաղության պայմանագրի պատրաստում, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, սահմանազատում՝ հետագա սահմանանշմամբ, քաղաքացիական հասարակությունների և Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների միջև երկխոսության հաստատում։ Եվ, իհարկե, ռուսական կողմը, որպես եռակողմ համաձայնագրերի մասնակիցներից մեկը, պատրաստ է շարունակել նպաստել դրանց իրականացմանը։ Բնականաբար, այնպիսի ձևով, որը հարմար կլինի երկու կողմերի համար էլ», - ասել է Գալուզինը։
Հիշեցնենք՝ նախօրեին Աբու Դաբիում առանց միջնորդների բանակցություններ են տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։

«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
1416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
4415:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
4615:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
7215:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
8014:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
6914:12
«Համարում եմ պետական դավաճան»․ Արսեն Ջուլֆալակյան
8314:00
ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
8113:24