«Թուրքիայում ԱՄՆ դեսպանն ասել է այն, ինչի շուրջ համաձայնություն կա»․ Զատուլին

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի խոսքերը, թե Միացյալ Նահանգները պատրաստ է 100 տարով վերահսկել «Զանգեզուրի միջանցքը»՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն առաջ մղելու համար, կարող են բլեֆ չլինել, այլ իրական ծրագիր։ Այս մասին RTVI-ին հայտնել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Հիշեցնենք՝ Middle East Eye-ի փոխանցմամբ՝ Բարաքը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել էր, որ Երևանի և Բաքվի միջև բանակցությունները փակուղի են մտել՝ նշելով, որ երկու երկրներն էլ «վիճում են 32 կմ ճանապարհի շուրջ», և Միացյալ Նահանգները պատրաստ է 100 տարով վերահսկել «Զանգեզուրի միջանցքը»՝ բանակցություններն առաջ մղելու համար։
Զատուլինը RTVI-ին հայտնել է, որ ամերիկացի դեսպանի խոսքերի հետևում «առկա է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության համաձայնությունն այս տարբերակի շուրջ»։
«Կարծում եմ՝ սա շատ իրական հեռանկար է։ Ես նույնիսկ կարծում եմ, որ ռուս-հայկական, ինչպես նաև ռուս-ադրբեջանական հարաբերություններում վերջին սրացումները կապված են այն փաստի հետ, որ Ադրբեջանի և Հայաստանի կողմից արհեստականորեն սրվել է լարվածությունը, որպեսզի Մոսկվային այդ մասին հարցնելու կարիք չլինի»,- ասել է պատգամավորը։
Զատուլինը հիշեցրել է, որ նախկինում խոսակցություններն այն մասին էին, որ եթե նման միջանցք ստեղծվի, այն կվերահսկվի ռուսական զորքերի կամ Ռուսաստանի ներկայացուցիչների կողմից։ Հիմա, պատգամավորի կարծիքով, «ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում ոչ ոք չի անհանգստանում դրա համար»։
«Նրանց համար կարևոր է, որ տարածաշրջանի նոր տերերը գան և իրականացնեն այդ վերահսկողությունը։ Հետևաբար, միտումնավոր ստեղծվում է մի իրավիճակ, որտեղ հարաբերությունների սառեցման պատճառով հարմար չէ Ռուսաստանին հարցնել այս մասին, բայց հարմար է բանակցել նրա հետ՝ ամերիկացիների հետ միասին։ Կարծում եմ, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանն իրականում ասել է այն, ինչի շուրջ համաձայնություն կա»,- եզրափակել է Զատուլինը։

«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
1416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
4415:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
4615:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
7215:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
8014:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
6914:12
«Համարում եմ պետական դավաճան»․ Արսեն Ջուլֆալակյան
8314:00
ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
8113:24