Հայաստանը հրավիրված է հետևելու Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին

ՆԱՏՕ-ի Agile Spirit 2025 բազմազգ զորավարժությունները կանցկացվեն Վրաստանում՝ հուլիսի 25-ից օգոստոսի 6-ը, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Վրաստանի պաշտպանության նախարարությանը։
«Վրաստանը կհյուրընկալի զորավարժությունները 12-րդ անգամ։ Agile Spirit 2025-ը նպատակ ունի բարձրացնել մասնակից երկրների պաշտպանական ուժերի մարտական պատրաստվածությունը, ամրապնդել փոխգործակցությունը և գործառնական կարողությունները»,- ասվում է հայտարարության մեջ։
Վրաստանում նախատեսված զորավարժությունները կանցկացվեն Վրաստանի պաշտպանության ուժերի արևմտյան հրամանատարության և ԱՄՆ Ջորջիա նահանգի Ազգային գվարդիայի հետ համատեղ, դրանց կմասնակցեն զինծառայողներ Վրաստանից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Հունաստանից, Մոլդովայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Սլովակիայից, Լիտվայից և Ուկրաինայից։ Հայաստանի և Ճապոնիայի զինված ուժերի ներկայացուցիչները ներկա կլինեն որպես դիտորդներ։

«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
1416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
4415:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
4615:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
7215:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
8014:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
6914:12
«Համարում եմ պետական դավաճան»․ Արսեն Ջուլֆալակյան
8314:00
ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
8113:24