«Իսրայելի կողմից նոր հարվածներ են սպասվում»․ Փեզեշքիան

Իսրայելի կողմից Իրանի վրա նոր հարվածներ են սպասվում։ Այս մասին, իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտնել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ մատնանշելով երկրի անվտանգության հետ կապված խնդիրները։
Իսրայելի կողմից Իրանի վրա նոր ռազմավարական հարվածներ նախապատրաստելու մասին հաղորդագրությունների ֆոնին, Իրանի նախագահը խոստովանել է ազգային անվտանգության համակարգում լուրջ խնդիրների առկայությունը։
Ելույթ ունենալով կառավարության նիստում ՝ նա ասել է.
«Պարզվեց, որ մենք խնդիրներ ունենք անվտանգության ոլորտում»։
Իրանցի լրագրողներից մեկի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ Ազգային անվտանգության խորհրդի կողմից նահանգապետերին ուղարկված «հույժ գաղտնի» փաստաթուղթը պարունակում է Իսրայելի հնարավոր ավիահարվածների մասին հատուկ նախազգուշացումներ։
Նամակում նաև նշվում է ամերիկյան ռազմական բազաներում անօդաչու թռչող սարքերի ակտիվության աճի և իսրայելական թիրախների՝ իրանցի գեներալների և ռազմավարական օբյեկտների «երկրորդ ցուցակի» առկայության մասին։
Խորհուրդը կոչ է արել բոլոր ռազմական կառույցներին բարձրացնել իրենց պատրաստվածության մակարդակը՝ առանց բնակչության շրջանում խուճապ տարածելու։

«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
1416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
4415:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
4615:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
7215:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
8014:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
6914:12
«Համարում եմ պետական դավաճան»․ Արսեն Ջուլֆալակյան
8314:00
ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
8113:24