«Ալիևն ու Էրդողանն ի դեմս Փաշինյանի գտել են մեկին, ով ամեն ինչ կհանձնի»․ Արա Աբրահամյան

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը, ի դեմս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, գտել են մեկին, ով ամեն ինչ կհանձնի։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Փաշինյանը կհամաձայնի Հայաստանի սահմանադրության այն փոփոխություններին, որոնք պահանջում է Ադրբեջանը։
«Ադրբեջանի նախագահը համակարգային, շատ խելացի մարդ է։ Կամ Էրդողանը։ Նրանք գիտեն, որ այլևս կարող է չլինել այնպիսի մարդ, ով կանի ամեն ինչ, ինչ իրեն ասվում է։ Ահա թե ինչու նրանք հիմա հնարավորինս շատ են ուզում կորզել Փաշինյանից։ Եվ նա դա կանի։ Նրանք շատ լավ հասկանում են․ գտել են մի մարդու, ով...կհանձնի ամեն ինչ։ Փաշինյանը կատարում է այդ ամենը։ Իսկ մեզ այդ մասին չեն ասում», - ասել է Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ այնպիսի «խաղաղություն», որին ձգտում է Փաշինյանը՝ բանակցություններ վարելով հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ, չի կարող գոյություն ունենալ, քանի որ Հայաստանը կհրաժարվի բոլոր ռազմավարական օբյեկտներից և կշրջապատվի Ադրբեջանով, ստիպված կլինի ընդունել այն օրենքները, որոնք անհրաժեշտ կլինեն Ադրբեջանին։
Աբրահամյանն ընդգծել է, որ նման հրադադարի դեպքում Հայաստանը իրավունքներ չի ունենա, «կլինեն միայն պարտավորություններ»։

«Իրական ընդդիմությունն ու պատասխանատու քաղաքական գործիչը պոպուլիզմով չեն զբաղվում»․ Արշակ Սարգսյան
2717:30
«Մոսկվան կորոշի՞ այլևս աչք չփակել Անկարայի գործողությունների վրա»․ Արտակ Զաքարյան
5317:00
«Մի քիչ զգույշ եղեք, էլի, մեկ էլ տեսաք՝ պատերազմ բերեցիք մեր գլխին». Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
5816:42
«Քաղաքական խոսքը չպետք է համապատասխանեցվի գործող իշխանության քմահաճույքներին». Էդմոն Մարուքյան
5216:30
«Ո՞ր կենտրոնի որոշումներն է նա այսօր պատրաստ կատարել Հայաստանի անունից»․ Արմեն Հովասափյան
5516:18
«Երևի իր հորն է նկատի ունեցել»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
5916:12
«Ստոկհոլմում տեղի է ունեցել ՀՀ-ի դեմ հերթական զավթողական միջոցառումը»․ Տաթևիկ Հայրապետյան
5516:06
«Ուժեղ ընդդիմությունը պետք է կարողանա փոխել քննարկումների առարկան»․ Դավիթ Անանյան
6315:24