«Աբու Դաբիի թեմաներից մեկը վստահության ցածր մակարդակն էր». Ալիև

Աբու Դաբիում կայացած Փաշինյան-Ալիև բանակցությունների թեմաներից մեկը վստահության ցածր մակարդակն էր։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նրա խոսոքվ՝ Ադրբեջանի դիրքորոշումը մնում է անփոփոխ, ի տարբերություն Հայաստանի դիրքորոշման, որը բազմիցս փոխվել է։
«Եթե Երևանի դիրքորոշումն արդեն փոխվել է, որտե՞ղ է երաշխիքը, որ դա այլևս չի կրկնվի»,- ասել է Ալիևը՝ ընդգծելով, որ նման երաշխիք պետք է հանդիսանան միջազգային իրավական նորմերն ու փաստաթղթերը։
Ալիևի խոսքով՝ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ, և, ըստ էության, դա բավարար է։
«Խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն համաձայնեցված է, և փաստաթղթի նախաստորագրման գաղափարը առաջ է քաշել ադրբեջանական կողմը։ Քանի որ նախագիծը համաձայնեցված է, Բաքուն ավելորդ է համարել դրա վերաբերյալ հրապարակայնորեն մեկնաբանություններ անելը,- ասել է Ալիևը:
Միևնույն ժամանակ, Ալիևն ընդգծել է, որ կողմերը հեռու չեն այն պահից, երբ «անջատողականության երկաթբետոնե դագաղը վերջնականապես կփակվի, և տարածաշրջանում կվերականգնվի անդորրը»։

Թրամփը Քալիֆոռնիայում մահապատիժների կասեցումն անվանել է «աղետ արդարադատության համար»
621:36
«Սահմանադրության մեջ ԵՄ անդամակցության դրույթ ներառելով՝ ոչ մի քայլ չենք մոտենա Եվրոպային»․ Թաթուլ Հակոբյան
5221:00
«Մասիս Մելքոնյանն իրենց պետք էր, այլևս պետք չէ»․ Վահան Հովհաննիսյան
6820:30
«Բժիշկ չի եղել, ինֆարկտ ստացած մարդուն բուժակն է ցավազրկող ներարկել». Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին (տեսանյութ)
7519:54
«Միջազգային հարաբերությունների մասին ծայրահեղական մոտեցումներ ունեցող բոլոր ուժերը ձախողվելու են»․ Արա Պողոսյան
8219:12
«Սիմվոլիզմը կարևոր է․ նոր տերերի հետ հանդիպումից հետո բանան է բերել-հասցրել «բանանային հանրապետության» մայրաքաղաք»․ Հայկ Մարտիրոսյան
9318:48
«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
9418:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
15618:07